Միացի՛ր մեզ, դարձի՛ր անդամ
«Դու Հայաստանին» ՀԿ-ն անդամության վրա հիմնված կազմակերպություն է։ Կազմակերպության անդամ կարող են դառնալ 18 տարին լրացած անձինք, ովքեր սատարում են մեր առաքելությունն ու դրա իրագործմանն ուղղված նպատակները, ուղղորդվում են մեր կազմակերպության արժեքներով։ Բոլոր անդամները պետք է վճարեն տարեկան անդամավճար, որի չափը և վճարման կարգը սահմանվում է Խորհրդի կողմից։
Մեզ միանալու և կազմակերպությանն անդամագրվելու համար հետաքրքված անձինք պետք է բավարարեն անդամությանը ներկայացվող՝ վերը նշված պահանջները: