Գաղտնիության քաղաքականություն

Ներածություն

Սույն Գաղտնիության քաղաքականությունը ներկայացնում է, թե ինչպիսի անձնական տեղեկություններ է հավաքագրում «Դու Հայաստանին» ՀԿ-ն (YFA), ինչպես ենք մենք պահպանում Ձեր գաղտնիությունը, ինչպես են Ձեր տվյալները հավաքագրվում, օգտագործվում ու պահվում, ինչպես նաև հնարավորություն է ընձեռում պատկերացում կազմել մեր կայքի օգտագործման հետ կապված Ձեր իրավունքների մասին։

Երբ Դուք օգտվում եք մեր կայքից, մենք կարող ենք Ձեզ խնդրել մուտքագրել այնպիսի անձնական տվյալներ, ինչպիսիք են օրինակ՝ Ձեր անունը, էլեկտրոնային փոստի հասցեն, հեռախոսահամարը, կամ օրինակ՝ Ձեր բանկային քարտի տվյալները՝ մեր էլ-ուսուցման հարթակ մուտք գործելու կամ նվիրաբերություն կատարելու պարագայում։ Այնուամենայնիվ, հարկ է նշել, որ մենք չենք պահում այնպիսի կոնֆիդենցիալ տվյալներ, ինչպիսիք են օրինակ Ձեր բանկային քարտի տվյալները կամ հանրային ծառայությունների համարանիշը։ Յուրաքանչյուր օգտվողի գաղտնիությունը պաշտպանված է և որևէ պարագայում այն չի կարող հանրամատչելի դարձվել կամ փոխանցվել երրորդ կողմերի։

Տվյալների գաղտնիություն

Մեզ համար կարևոր է Ձեր անվտանգությունը, և այդ իսկ պատճառով մեր կայքից օգտվողների կողմից մեզ տրամադրված անձնական տվյալները հասանելի են միայն «Դու Հայաստանին» ՀԿ-ին։ Մեր օգտվողների և նրանց անձնական/մասնավոր տվյալների անվտանգությունն ապահովելու նպատակով մենք կիրառում ենք անվտանգության տարատեսակ տեխնոլոգիական միջոցներ և մեթոդներ։ Այդուհանդերձ, հարկ ենք համարում Ձեզ զգուշացնել, որ անձնական տվյալների առցանց օգտագործման ժամանակ առկա է ռիսկ, որ երրորդ կողմերը կարող են անօրինական մուտք գործել և ստանալ Ձեր անձնական տեղեկությունները։

Անձնական տեղեկությունների հավաքագրում

Ցանկացած տեսակի անձնական տեղեկությունների հավաքագրումն ու դրանց անվտանգության ապահովումն իրականացվում է «Դու Հայաստանին» ՀԿ-ի Գաղտնիության քաղաքականությամբ ամրագրված պայմանների համաձայն։ «Դու Հայաստանին» ՀԿ-ին հասանելի են դառնում հետևյալ անձնական տեղեկությունները՝

  1. անձնական տվյալներ, ինչպես օրինակ՝ անուն, ազգանուն, հեռախոսահամար, էլեկտրոնային փոստի հասցե,
  2. վճարումների և (կամ) նվիրաբերությունների պատմություն,
  3. «Դու Հայաստանին» ՀԿ-ի ինտերնետային էջի օգտագործման աշխատաշրջանի վերաբերյալ մանրամասներ, օրինակ՝ ինտերնետային հաղորդակարգի (IP) հասցեներ, տեղորոշման վերաբերյալ տեղեկություններ, այցելած էջերի հասցեներ՝ URL-եր,  կայք մուտք գործելու օր և ժամ,
  4. մեզ հետ վարած նամակագրություն։
Քուքիներ

Քուքիները տվյալների փոքր մասնիկներ են, որոնք պահպանվում են Ձեր վեբ դիտարկիչի վրա, երբ դուք այցելում եք որևէ ինտերնետային էջ։ Քուքիները թույլ են տալիս մեզ կամ այլ երրորդ կողմերի հիշելու Ձեզ և դրանով իսկ ավելի դյուրին դարձնելու Ձեր՝ որպես օգտվողի աշխատանքը կայքում։

Ինչպես կայքերի մեծ մասի պարագայում, այնպես էլ մեր կայք (yfa.am) այցելելիս մեր սերվերներն ավտոմատ վերհանում են և հավաքագրում տեխնիկական տեղեկությունները։ «Դու Հայաստանին» ՀԿ-ն օգտագործում է քուքիներ https://yfa.am/ կայքում։ Օգտվելով մեր կայքից Դուք տալիս եք Ձեր համաձայնությունը մեզ՝ օգտագործելու քուքիներ, որոնք հնարավորություն են ընձեռում բարելավելու Ձեր՝ որպես օգտվողի աշխատանքը մեր կայքում՝ այն դարձնելով ավելի հարմարավետ և ապահով։

Փոփոխություններ գաղտնիության քաղաքականության մեջ

Գաղտնիության քաղաքականությունը, որպես կանոն, կարող է ժամանակ առ ժամանակ լրամշակվել և դրանում կարող են կատարվել փոփոխություններ։ «Դու Հայաստանին» ՀԿ-ի կողմից փոփոխություններ կատարելու դեպքում Գաղտնիության քաղաքականությունը կթարմացվի և համապատասխան փոփոխություններով տարբերակն անմիջապես կհրապարակվի կայքում։

Ձեր իրավունքները

Դուք իրավունք ունեք ստեղծելու Ձեր օգտահաշիվը, ցանկացած պահի մուտք գործելու այն, խմբագրելու կամ ջնջելու ձեր անձնական տվյալները։ Եթե մտահոգություններ ունեք մեր կողմից ձեռնարկվող անվտանգության միջոցառումների մասով կամ ունեք կայքի հետ կապված բողոքներ, ապա խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ info@yfa.am էլեկտրոնային հասցեով։

Կոնտակտային տվյալներ

Սույն Գաղտնիության քաղաքականության, անվտանգության կանոնակարգերի և Ձեր անձնական տվյալների հետ կապված հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել մեզ հետ info@yfa.am էլեկտրոնային հասցեով կամ դիմել «Երևան Պլազա» բիզնես կենտրոն, Գրիգոր Լուսավորչի 9, Երևան 0015, Հայաստան։

Վերջին թարմացումը՝ մարտի 9, 2021թ․