ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՇԱՀԵՐՆ ՈՒ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԽԹԱՆՈՂ ԵՎ ԴՐԱՆՑ ՆՊԱՍՏՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՏԱՐՈՒՄ
STEAM (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, արվեստ, մաթեմատիկա) և ՏՏ ոլորտների, ժամանակակից տեխնոլոգիաների և նորարարական կրթության դերի և կարևորության խթանում․
Աշխարհի տարբեր երկրներում հայ ուսանողների, գիտնականների և մասնագետների ձեռնարկած նախաձեռնությունների օժանդակում և աջակցություն հաջողություններ գրանցելու հարցում։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱՇԽԱՐՀԱՍՓՅՈՒՌ ՀԱՅԵՐԻ, ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԿՐԹԱԿԱՆ ՈՒ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԱՊԵՐ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԱՅԴ ԿԱՊԵՐՆ ԱՄՐԱՊՆԴԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՐԹԱԿՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ
Սփյուռքի երեխաների համար կրթական և մշակութային կապերի խթանում՝ տեխնոլոգիական լուծումների միջոցով երեխաներին հնարավորություն ընձեռելով գտնվել համապատասխան լեզվամշակութային միջավայրում և նպաստել նրանց լեզվամշակութային հաղորդակցմանը, միաժամանակ կրճատելով ծախսերը և ընդլայնելով մասնակիցների ներգրավվածությունը․
Միջազգային ասպարեզում Հայաստանի շահերը պաշտպանելու և խթանելու, առանցքային խնդիրների (հումանիտար աջակցության տրամադրման կազմակերպման, էթնիկ ժառանգության պաշտպանության և այլնի) շուրջ իրազեկությունը բարձրացնելու և գործուն քայլեր ձեռնարկելու, ինչպես նաև աշխարհի տարբեր անկյուններում կամավոր աջակիցների խմբեր ստեղծելու նպատակով մասնագետների միջև անդրսահմանային համագործակցության ամրապնդում։
ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՋԱՆՔԵՐԻ ՈՒՂՂՈՐԴՈՒՄ
Դրամահավաքներ, թիրախային կամ ընդհանուր օգնության տրամադրում՝ թե՛ Հայաստանում և թե՛ Հայաստանից դուրս գտնվող ուղիների և ցանցերի միջոցով.
Խորհրդատվական աջակցություն արտաքին դոնորներին կարիքների գնահատման հարցում՝ տվյալների վերլուծության և համապատասխան մեթոդաբանության հիման վրա.
Նյութատեխնիկական աջակցություն շահառուներ ունեցող, սակայն աջակցության/օգնության տրամադրման գործակառույցներ չունեցող դոնորներին՝ ապահովելով թափանցիկ վարչարարություն և մշտադիտարկում, հաշվետվողականություն և հետագծելիություն, ինչպես նաև նվազագույնի բերելով հավելյալ արժեք չհաղորդող ռեսուրսների օգտագործումը։
ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԽՈՑԵԼԻ ԽՄԲԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՊՐՈՒՍՏԻ ՄԻՋՈՑ ԵՎ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄ
Պատերազմի մասնակից երիտասարդների համար կրթական և մասնագիտական վերապատրաստման ծրագրերի մշակում`դեպի թվային ու վիրտուալ պատվիրակման (աութսորսինգ) աշխատանքային շուկա ուղղվածությամբ․
Գյուղական համայնքների զարգացմանն ուղղված ծրագրերի իրագործում՝ ուշադրության կենտրոնում պահելով փախստականներին հատկացված բնակավայրերն ու սահմանամերձ շրջանները, վերհանելով նորարարական գաղափարների կենսագործման, զբոսաշրջության և առևտրի զարգացման համար անհրաժեշտ տնտեսական հնարավորությունները և այլն։