Ովքեր ենք մենք

Մենք հոգում ենք Հայաստանի մասին՝ Հայաստանի ներկայի և ապագայի մասին

«Դու Հայաստանին» բարեգործական հասարակական կազմակերպությունը (YFA) հիմնադրվել է 2021 թվականին՝ 20-ամյա պատմություն ու ժառանգություն ունեցող «Երիտասարդական նվաճումներ» ՀԿ-ի հենքի վրա։ Վերաստեղծված լինելով մի խումբ հայերի նախաձեռնությամբ, ում իրապես հուզում է Հայաստանի ապագան և ովքեր հստակ գիտակցում են Հայաստանի առջև ծառացած ներկայիս մարտահրավերների ամբողջ բարդությունը՝ YFA-ն իր շուրջ է միավորում ներկայիս ճգնաժամից Հայաստանը դուրս բերելու և Հայաստանին սատարելու հանձնառություն ստանձնած անձանց։

Տեսնել ավելին

Մեր արժեքները

Առաջնորդություն․ Մենք ունենք անհրաժեշտ համարձակությունն ու պատրաստվածութ-յունը՝ ընդհանուր առմամբ աշխարհի և մասնավորապես Հայաստանի համար ձևավորելու ավելի լուսավոր ապագա։

Ներգրավվածություն․ Մեզ հուզում են համայն մարդկության, մեր տարածաշրջանի և Հայաստանի ապագան, և մենք ցանկանում ենք մեր ուրույն ներդրումն ունենալ դրական փոփոխություններ հաղորդելու գործում։

Մարդու իրավունքների նկատմամբ հարգանք․ մենք հարգում ենք յուրաքանչյու՛ր մարդու իրավունքները և դա արտացոլված է մեր բոլոր քայլերում։

Փոխգործակցություն․ Մենք միավորում և գործի ենք դնում աշխարհի տարբեր անկյուններում գտնվող հայերի և հայ ժողովրդի բարեկամների հավաքական ներուժը՝ ոչ միայն ի նպաստ Հայաստանի և հայ ժողովրդի, այլ նաև ի նպաստ համայն մարդկության համար ավելի լուսավոր ապագայի։

Ազնվություն․ Մենք ազնիվ ենք, թափանցիկ, արդար և խստորեն հետևում ենք էթիկայի կանոններին։ Մենք հավատարիմ ենք մնում մեր խոստումներին և մարդկանց, ովքեր վստահել են մեզ։

Նորարարություն․ Մենք քայլեր ենք ձեռնարկում վերհանելու նոր ուղիներ՝ բարելավված, ավելի անվտանգ և տնտեսապես ավելի ուժեղ Հայաստան կառուցելու համար։

Կենսունակություն․ Մենք փնտրում ենք կենսունակ ուղիներ՝ մեր հայրենիքն ու ընդհանուր առմամբ աշխարհը դարձնելու ավելի լավը՝ թե՛ ներկայիս և թե՛ ապագա սերունդների համար։

Համոզմունք․ Մենք համոզված ենք Հայաստանի՝ հզոր, ժամանակակից պետություն դառնալու ներուժի և այդ նպատակը կյանքի կոչելու համար պահանջվող փոփոխությունները հաղորդելու՝ մեր կարողության մեջ։

Միացի՛ր մեր նախաձեռնություններին և կատարի՛ր նվիրաբերություն