Տարեկան հաշվետվություն

Ազնվություն, հաշվետվողականություն և թափանցիկություն բոլոր քայլերում

«Դու Հայաստանին» ՀԿ-ն բարեգործական կազմակերպություն է, որը վերաստեղծվել է 2021 թվականին՝ Հայաստանը ներկայիս ճգնաժամային իրավիճակից դուրս բերելու գործընթացին աջակցելու հանձնառություն ստանձնած մի խումբ անձանց կողմից։ Բոլոր հիմնադիր անդամները «Դու Հայաստանին» ՀԿ-ի նախաձեռնություններին օժանդակելու ուղղությամբ աշխատանքները կատարում են զուտ հասարակական հիմունքներով։ Նվազագույնի բերված վարչական ծախսերը կատարվում են կազմակերպության անդամների վճարների և դրամական ներդրումների հաշվին։

Կատարված յուրաքանչյուր նվիրաբերություն ուղղվում է «Դու Հայաստանին» ՀԿ-ի կողմից օժանդակվող նախաձեռնություններին։ Մենք մեր սեփական փորձից գիտենք, որ վստահությունը վաստակում են ազնիվ աշխատանքով, և այդ իսկ պատճառով հաշվետվողականությունը մեր գործունեության առանցքային տարր է։ Մենք պարտավորություն ենք ստանձնում կանոնավոր հիմունքներով հրապարակելու հաշվետվություններ մեր գործունեության մասին։

Տեսնել ավելին

Միացի՛ր մեր նախաձեռնություններին և կատարի՛ր նվիրաբերություն