Օգտագործման պայմաններ

Պայմանների ընդունում

Բարի գալուստ «Դու Հայաստանին» հասարակական կազմակերպության կայք։ Այցելելով «Դու Հայաստանին» ՀԿ-ի կայք և օգտվելով կայքում տեղադրված տեղեկատվությունից, համակարգերից ու հարթակներից՝ կայքի բոլոր օգտվողները (օգտագործողները) իրենց համաձայնություն են տալիս սույն Օգտագործման պայմաններին։ Կարևոր նշում՝ կայքում տեղադրված բոլոր լուսանկարները, տեսագրությունները, գրառումները և տեղեկատվական այլ նյութերը «Դու Հայաստանին» ՀԿ-ի սեփականությունն են, և առանց վերջինիս նախնական համաձայնության դրանց վերարտադրումը կամ այլ ձևերով ձևափոխումն արգելվում է։ «Դու Հայաստանին» ՀԿ-ի կայքի՝ ցանկացած չարտոնված եղանակներով օգտագործում կարող է հանգեցնել հեղինակային իրավունքի կամ հարակից իրավունքների խախտման։ Մուտք գործելով «Դու Հայաստանին» ՀԿ-ի կայք, օգտվելով դրանում տեղադրված նյութերից և դասերից՝ Դուք համաձայնություն եք տալիս «Դու Հայաստանին» ՀԿ-ի կողմից սահմանված՝ սույն Օգտագործման պայմաններին։

Հեղինակային իրավունք եվ ապրանքային նշան

«Դու Հայաստանին» ՀԿ-ի կայքում տեղադրված բոլոր տեղեկությունների, ինչպես օրինակ՝ լուսանկարների, տեսագրությունների, պատկերանշանների, գրաֆիկական ու մուլտիմեդիա կոնտենտի նկատմամբ հեղինակային իրավունքները պաշտպանված են և պատկանում են «Դու Հայաստանին» ՀԿ-ին։ Վերոնշյալ կոնտենտը կարող է օգտագործվել միայն այնպիսի նպատակներով, որոնք վնաս չեն հասցնում «Դու Հայաստանին» ՀԿ-ի հեղինակությանը և պայմանով, որ բոլոր հեղինակային իրավունքներն ու ապրանքային նշանների նկատմամբ իրավունքները պաշտպանված են։

Գրանցում

«Դու Հայաստանին» ՀԿ-ի էլ-ուսուցման հարթակ կամ նվիրաբերությունների համակարգ մուտք գործելու համար կայքից օգտվողը պետք է գրանցվի և ստեղծի իր օգտահաշիվը (գրանցումն ու օգտահաշվի ստեղծումն անվճար է)։ Օգտվողները պարտավոր են գրանցվելիս տրամադրել ճշգրիտ և ամբողջական տվյալներ, ինչպես նաև պահպանել «Դու Հայաստանին» ՀԿ-ի կողմից սահմանված կանոնները։ Օգտվողն ընդունում և համաձայնում է՝ իր բացառիկ վերահսկողության ներքո պահել իր օգտահաշվին առնչվող տվյալներն ու տեղեկությունները, պահպանել իր կողմից տրամադրված տվյալների և տեղեկությունների գաղտնիությունը, և «Դու Հայաստանին» ՀԿ-ի կայքից օգտվելու ընթացքում առաջացած ցանկացած անվտանգության խնդրի դեպքում անհապաղ տեղեկացնել «Դու Հայաստանին» ՀԿ-ին։ «Դու Հայաստանին» ՀԿ-ն չի կարող երաշխիքներ տալ կայքի աշխատանքի անխափանության՝ ներառյալ, սակայն չսահմանափակվելով կայքի օգտագործման կամ դրա միջոցով տրամադրված տեղեկությունների մշտապես ճշգրիտ, ամբողջական, արդիական և հուսալի լինելու, հնարավոր վիրուսների կամ վնասակար տարրերի ու հատկությունների բացակայության մասով։

Հղումներ

«Դու Հայաստանին» ՀԿ-ի կայքը կարող է առաջարկել երրորդ կողմի ծառայություններ կամ պարունակել որոշակի հղումներ դեպի երրորդ կողմի կայքեր՝ այդ կայքեր ավելի հեշտությամբ այցելելու նպատակով։ «Դու Հայաստանին» ՀԿ-ն որևէ պատասխանատվություն չի կրում ուղղորդվող կայքերում տեղադրված տեղեկությունների կամ դրանցում պարունակվող նյութերի համար։

Նվիրաբերություններ

Օգտվողի կողմից կատարված ցանկացած միանվագ նվիրաբերություն կատարվում է «Դու Հայաստանին» ՀԿ-ի կայքի միջոցով, և նվիրաբերության կատարման պահից նվիրաբերված գումարներն անցնում են «Դու Հայաստանին» ՀԿ-ի ամբողջական տնօրինության տակ։ Օգտվողը սույնով ընդունում է և համաձայնում, որ պարբերական/կրկնվող նվիրաբերություների պարագայում օգտվողն իր համաձայնությունն է տալիս յուրաքանչյուր ամիս համապատասխան գումարի ավտոմատ գանձման համար, եթե գանձումը նախապես չի չեղարկվում օգտվողի կողմից։ «Դու Հայաստանին» ՀԿ-ի կայքի միջոցով նվիրաբերություններ կատարելիս ցանկացած խնդրի ի հայտ գալու դեպքում խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ info@yfa.am էլեկտրոնային հասցեով և տրամադրել առաջացած խնդիրը ներկայացնող մանրամասն տեղեկություններ։

Ընդհանուր տեղեկություններ

Սույն կայքի նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է «Դու Հայաստանին» ՀԿ-ի կողմից, որի գլխամասը գտնվում է հետևյալ հասցեով՝ Հայաստանի Հանրապետություն, ք․ Երևան, «Երևան Պլազա» բիզնես կենտրոն, Գրիգոր Լուսավորչի 9: «Դու Հայաստանին» ՀԿ-ն իրեն իրավունք է վերապահում պարբերաբար կատարելու փոփոխություններ կայքում տեղադրված Օգտագործման պայմաններում։ «Դու Հայաստանին» ՀԿ-ի կողմից փոփոխություններ կատարելու դեպքում Օգտագործման պայմանները կթարմացվեն և համապատասխան փոփոխություններով տարբերակը կհրապարակվի կայքում։