Գուրգեն Հակոբյան

Գուրգեն Հակոբյան

Խորհրդի նախագահ

Գուրգեն Հակոբյանը «Դու Հայաստանին» կազմակերպության հիմնադիր անդամներից է։ Կազմակերպության հետ իր ուղին Գուրգենը մեկնարկել է դեռևս 1995 թվականին, երբ առաջին անգամ հիմնադրվեց «YFA» հասարակական կազմակերպությունը։ 1999 թվականից Գուրգենը երկու անգամ անընդմեջ պաշտոնավարել է որպես կազմակերպության նախագահ, համահեղինակել և համատեղ ղեկավարել է կրթական, սոցիալական և մշակութային ոլորտներում Հայաստանի զարգացմանն ուղղված մեծ թվով նախագծեր։ Նախորդ տարիներին Գուրգենը նաև աշխատանքային նշանակալի հաջողություններ է գրանցել մասնագիտական ծառայությունների ոլորտում և ներկայումս զբաղեցնում է «Գրանթ Թորնթոն Ինթրնեշնլ» ընկերության ԱՊՀ երկրների տարածաշրջանային ղեկավարի պաշտոնը։

Գուրգենը «Դու Հայաստանին» կազմակերպության խորհրդի նախագահն է և, ի թիվս այլ ոլորտների, վերահսկում է կազմակերպության կենսունակությանը, դոնորների հետ հարաբերություններին և այլ շահագրգիռ կողմերի հետ համագործակցությանն առնչվող աշխատանքները: Գուրգենը նաև իր գործուն մասնակցությունն է ցուցաբերում ծրագրերի մշակման և կազմակերպառազմավարական պլանավորման աշխատանքներում։